ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կառույցների ղեկավարների հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կառույցների ղեկավարների հետ
24.10.2020 | 21:52

Փարիզում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և ներկայացրել ստեղծված իրավիճակը։ Կարևորելով Սփյուռքի հայկական կառույցների կողմից կատարված և կատարվող աշխատանքներն, ինչպես նաև սփյուռքահայության համախմբված տարաբնույթ աջակցությունը Հայրենիքին՝ Հայաստանի նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող քայլերը:

Նախագահը նշել է, որ անելիքները դեռևս շատ են ինչպես միջազգային հանրությանն ու տարբեր երկրների ղեկավարներին ու հասարակություններին արցախյան հակամարտության և ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հասցնելու, այնպես էլ Հայրենիքին աջակցության առումով։ Նախագահն ասել է, որ վերջին իրադարձությունները վերստին վկայում են մեր ժողովրդի միասնականության և ինքնակազմակերպվելու որակների մասին։


Մուրադ Փափազյանը և Նադյա Գործունյանը նշել են, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները, ողջ ֆրանսահայ համայնքն այսուհետ ևս կշարունակեն աջակցության գործողությունները Հայրենիքին և բոլոր ջանքերը կգործադրեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը տեղի հանրությանը ներկայացնելու համար։

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ